Շոտլանդիայի խորհրդարանը հինգշաբթի մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` հարյուրերորդ տարելիցի ոգեկոչմանն ընդառաջ:
Շոտլանդիան (ինչպես նաև՝ ՈՒելսը և Հյուսիսային Իռլանդիան) պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, սակայն Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարությունը դա չի արել` մեկնաբանելով, որ թեև կառավարությունը դատապարտում է կոտորածները, բայց չի կարծում, որ հայոց կոտորածները համապատասխանում են ՄԱԿ-ի 1948-ի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիային: Շոտլանդական ազգային կուսակցության պատգամավոր Ջոն Մեյսոնը միջնորդություն է առաջարկել Շոտլանդիայի խորհրդարանում, որը «ցավով նշում է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հասկանում է, որ որոշ խմբեր, այդ թվում` Թուրքիան, ժխտում են Հայոց ցեղասպանությունը, և հույս է հայտնում, որ մարդկային անհանդուրժողականությունը կրկին չի հանգեցնի նմանօրինակ տառապանքների»: Շոտլանդական ազգային կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Բիլ Քիդը փոփոխություն է առաջարկել միջնորդության մեջ: Խնդրագիրը և օրինագծի փոփոխությունը ստացել են պալատի երկու կուսակցության պատգամավորների աջակցությունը: